National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.06.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանին
1 / 1

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 26-ին ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նորընտիր փոխնախագահ Վահրամ Բալայանին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ Ազգային ժողովում ԼՂՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է Վահրամ Բալայանին՝ ԱԺ փոխնախագահ ընտրվելու առթիվ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների հարաբերություններին, մասնավորապես՝ միջխորհրդարանական կապերին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը՝ զարգացնելու եւ սերտացնելու համար միջխորհրդարանական կապերը:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին, Էդուարդ Շարմազանովը վերահաստատել է, որ ԼՂ հիմնահարցի կարգավորումը Հայաստանը տեսնում է բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Նա կարեւորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը բանակցային գործընթացում: Էդուարդ Շարմազանովը նաեւ հավելել է, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի:

ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ կարեւորել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետության դերակատարությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am